Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Անին տեսնե՜մ ու նոր մեռնեմ

Անին տեսնե՜մ ու նոր մեռնեմ
08.05.2025 | 21:43

Անին ինքն էր մեռնում,

Անին աչքերը սառած նայում էր, ասելով.

Տեսե՛ք, գեղեցիկ զգեստներս հանե՜լ

ՈՒ մերկ են թողել,

Կյանքի վարուվերումներից,

Մարմինս հալվե՜լ, ոսկորներս են մնացել,

Անբուժելի հիվանդի պես,

Ոսկորներիս ֆոսֆորի փայլից,

Տեսեք ինչքա՜ն դիտորդներ են գալիս:

Գալի՜ս, տխու՜ր հայացքով նայում են վրաս,

Իրենց հոգու խորքով արտասվու՜մ,

Ձեռքերը թափ են տալիս ու ասում.

Ափսո՜ս, որ կորել ես դարերում,

ՈՒ...չունես բուժման միջոց...

Մարգարիտ ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5103

Մեկնաբանություններ